ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2027 թվականին երկրի պաշտպանության, սպառազինության և կայունության ապահովման համար Եվրամիությունից կպահանջվի առնվազն 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցություն։ «Հենց մեր ուկրաինական ուժը, մեր բանակը, մեր տեխնոլոգիաներն են օգնում երաշխավորել նաև եվրոպական անվտանգությունը, ձեր անվտանգությունը»,- ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը ասել է Զելենսկին։               
 

ՆԱՏՕ-ն տեղափոխում է իր կենտրոնակայանը Բրյուսելում

ՆԱՏՕ-ն տեղափոխում է իր կենտրոնակայանը Բրյուսելում
19.03.2018 | 12:51

ՆԱՏՕ-ն տեղափոխում է իր կենտրոնակայանը Բրյուսելում, նոր շինությունը գտնվում է հնի կողքին: Դաշինքի կենտրոնակայանի տեղափոխումը արդեն մի քանի անգամ հետաձգվել էր տեխնիկական պատճառներով, և այժմ նախատեսվում է 12 շաբաթում ավարտել գործընթացը: Նոր կենտրոնակայանում կտեղաբաշխվեն 4000 աշխատակիցներ, շենքը արժեցել է ավելի քան 1,1 միլիարդ եվրո՝ նախապես ծրագրված 750 միլիոնի փոխարեն:

Դիտվել է՝ 1706

Մեկնաբանություններ